Սաուդյան Արաբիան հյուրընկալում է Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի արտահերթ գագաթնաժողովը
Սաուդյան Արաբիան այսօր հյուրընկալում է Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի արտահերթ գագաթնաժողովը, որն Իրանի դեմ իսրայելաամերիկյան գործողությունների մեկնարկից ի վեր Պարսից ծոցի ներկայացուցիչների առաջին հանդիպումն է:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ խորհրդի կազմում են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Բահրեյնը և Օմանը։
Գագաթնաժողովի օրակարգում են Իսլամական Հանրապետության շուրջ զարգացումները, այդ ֆոնին ավելի լայն տարածաշրջանում իրավիճակը, անվտանգության և տնտեսության ոլորտներոմ առկա խնդիրները, ԱՄՆ-Իրան բանակցությունները և Հորմուզի նեղուցի հարցը։


