ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սաուդյան Արաբիան դադարեցնում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը

Սաուդյան Արաբիան դադարեցնում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմին փոխանցել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դադարեցնելու որոշման մասին։

Ազատության փոխանցմամբ, այս մասին, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել է Bloomberg լրատվական գործակալությունը:

Երեկ Սաուդյան Արաբիա է ժամանել ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն, ով նախագահ Բայդենի կարգադրությամբ Մերձավոր Արևելք է մեկնել իսրայելա-պաղեստինյան արյունալի հակամարտության կապակցությամբ:

Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Ալ-Ռիադը դադարեցրել է հարաբերությունները կարգավորելու դիվանագիտական աշխատանքն այն բանից հետո, երբ անցած շաբաթ օրը մեկնարկած հակամարտության ընթացքում Իսրայելը ծանր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և շրջափակել է այդ տարածքը:

Ըստ Bloomberg-ի, Սաուդյան Արաբիայի որոշումը «լուրջ հարված է նախագահ Ջո Բայդենի հավակնություններին և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությանը, քանի որ Վաշինգտոնը մտադիր էր նպաստել տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը»:

  • Կիսվել: