կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սարատովում 10-հարկանի բնակելի շենքը փլուզվել է գազի պայթյունից. կան զոհեր

Սարատովում 10-հարկանի բնակելի շենքը փլուզվել է գազի պայթյունից. կան զոհեր

ՌԴ Սարատով քաղաքում 10-հարկանի բնակելի շենքի մուտքում տեղի է ունեցել գազի պայթյուն, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Տասը հարկանի բնակելի շենքի մուտքում պայթյուն է եղել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ շենքը փլուզվել է 10-րդից մինչև 1-ին հարկերը։ Մուտքի փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Գազի պայթյունից և փլուզումից հետո հրդեհ չի եղել։ Մարզային կառավարության տվյալներով՝ Բլինովա փողոցում աշխատում են բոլոր անհրաժեշտ արտակարգ ծառայությունները։ Դեպքի վայր է ժամանել նահանգապետ Ռոման Բուսարգինը։

  • Կիսվել: