չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սանկտ Պետերբուրգում 4,5 տոննա կարմիր խավիար են այրել

Սանկտ Պետերբուրգում 4,5 տոննա կարմիր խավիար են այրել

«Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները Սանկտ Պետերբուրգում 4,5 տոննա կարմիր խավիար են այրել, հաղորդվել է գերատեսչության կայքում, տեղեկացնում է Լենտան։

Խավիարի մի խմբաքանակը ստացվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից և հայտնաբերվել է ստորգետնյա պահեստում: Ապրանքն արդեն փաթեթավորված է եղել բեռնարկղերում և պատրաստվել վաճառքի, սակայն աուդիտի ընթացքում պարզվել է, որ այն չունի արտադրողի մակնշումներ:

Դրանից բացի՝ սեփականատերերը չեն տրամադրել անասնաբուժական վկայականներ, որոնք կարող են հստակեցնել խավիարի ծագումը:

«Ռոսսելխոզնադզոր»-ում եզրակացրել են, որ վերոնշյալ խմբաքանակն անորակ է և վտանգավոր, ուստի այն ոչնչացնելու որոշում են կայացրել:

  • Կիսվել: