շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սաակաշվիլիի մայրը հայտարարել է, որ «որոշվում է որդու կյանքի և մահվան հարցը»

Սաակաշվիլիի մայրը հայտարարել է, որ «որոշվում է որդու կյանքի և մահվան հարցը»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այլևս չի ծրագրում մասնակցել Վրաստանի քաղաքական կյանքին։ Այս մասին հայտնել է նրա մայրը՝ Ջուլի Ալասանիան, գրում է kommersant.ru-ն:

«Որոշվում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքի և մահվան հարցը, և ես բոլորին խնդրում եմ առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Միխեիլ Սաակաշվիլին չի պատրաստվում շարունակել որևէ ներգրավվածություն վրացական քաղաքականությանը և արդար որոշման հույս ունի»,- ասվում է Գուլի Ալասանիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլին չի մեղադրում Վրաստանի կառավարությանը իրեն թունավորելու համար։

«Եթե իսկապես թունավորում է եղել, ուրեմն կա Միշային թշնամի համարող օտար երկրի հետք ու ձեռագիր»,- հավելել է նա։

Մայիսից Միխայիլ Սաակաշվիլին, որը կրում է վեց տարվա ազատազրկման պատիժ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, գտնվում է Թբիլիսիի էլիտար Vivamed կլինիկայում։ Նոյեմբերի 8-ին փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին 36 հիվանդություն ունի, այդ թվում՝ տուբերկուլյոզ և դեմենցիա։ Դրանից հետո նրա փաստաբանները պնդոել են նաև, որ քաղաքական գործչի արյան մեջ սնդիկ և այլ ծանր մետաղներ են հայտնաբերվել։

  • Կիսվել: