Սա սխալ գործողություն է. Պետդուման արձագանքել է Ադրբեջանի կողմից ռուս պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն
Ադրբեջանի կողմից Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարումը ՌԴ օրենսդիր մարմնի կողմից կարժանանա համապատասխան արձագանքի, ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարությանը, կփորձենք հիմա ձեռնարկել հստակ քայլեր՝ հանգստացնելու մեր գործընկերներին՛՛:
Նշվում է, որ Միխայիլ Դելյագինը ՛՛Ռոսիա 24՛՛-ի եթերում կոչ էր արել ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածել Ադրբեջանի նավթահանքերին:
Այդ հայտարարությանն ի պատասխան՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել: Միխայիլ Դելյագինը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ինչպես հաղորդվում է՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:



