Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. ՌԴ ԱԳՆ-ն՝ Իսրայելի՝ Լիբանանի տարածքին հարվածելու մասին
Իսրայելը, հարվածելով Լիբանանի տարածքին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Հիշեցնենք՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ գտնվում են «Հեզբոլլահի» շիա աշխարհազորայինների գրասենյակները։ Հարվածը հասցվել է այն տարածքում, որտեղ գտնվում է Բահմանի հիվանդանոցը՝ Լիբանանի մայրաքաղաքի հարավում գտնվող «Հեզբոլլահի» կենտրոնակայանից 100 մետր հեռավորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ «Հեզբոլլահի» երկու հրամանատարներ զոհվել են: