հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ryanair-ը նկատողություն է ստացել

Ryanair-ը նկատողություն է ստացել

Ածխաթթու գազի արտանետումների մակարդակի մասին «մոլորեցնող» հայտարարության համար Մեծ Բրիտանիայի գովազդի ստանդարտների վարչությունը նկատողություն է արել Ryanair ընկերությանը, հայտնում է Bloomberg-ը։

Ըստ Մեծ Բրիտանիայի գովազդի ստանդարտների վարչության՝ ընկերությունը պիտի իր գովազդից բացառի այն պնդումները, թե ինքը «արտանետումների ամենացածր մակարդակն ունեցող» ավիաընկերությունն է։

Նշվում է, որ կլիմայական ճգնաժամի խնդրի սրումը հաշվի առնելով՝ Ryanair-ը, ամենայն հավանականությամբ, միակ խոշոր ընկերությունը չէ, որին «կանաչ» թեմայով նախազգուշացումներ կարվեն։

Bloomberg-ը գրում է. «Կլիմայի հետ կապված որոշ մերկացումների հսկայական բազմազանությունը եւ ակնհայտ բարդությունը բիզնեսին դրդում են կենտրոնանալ կեղծավորների վրա եւ անտեսել մյուսներին։ Պետք է արժանին մատուցել Ryanair-ին՝ նրա հայտարարությունները հիմնված են փաստերի վրա» ։

Ամեն դեպքւոմ, ըստ թերթի, այս ավիաընկերությունն էլ մյուսների պես ուժեղ աղտոտող է:

  • Կիսվել: