կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտար Գուրգեն Անանյանին. ԱՆ

Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտար Գուրգեն Անանյանին. ԱՆ

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Իջևան») Գուրգեն Անանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:

Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ ոչ իրավաչափ են ճանաչվել նոտարի կողմից քաղաքացուն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու նոտարական գործողությունները, անվավեր են ճանաչվել քաղաքացուն տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, հայտնում է Արդարադատության նախարարությունը:

  • Կիսվել: