շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ryanair-ը կլինի «առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա». Գործադիր տնօրեն

Ryanair-ը կլինի «առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա». Գործադիր տնօրեն

Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին խոստանում է, որ Ryanair-ը կլինի «առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա», երբ այնտեղ անվտանգ  լինի: Այս մասին գրում է The Guardian-ը:

 

«Մենք կլինենք առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա, երբ այնտեղ անվտանգ լինի, բայց ես կասկածում եմ, որ դա հնարավոր կլինի մինչև հաջորդ ձմեռ», – ասել է Օ’Լիրին՝ նշելով, որ Ռուսաստանը շարքից հանել է թռիչքային բազմաթիվ համակարգեր։

Նրա խոսքով՝ Ryanair-ը 30 տարվա մեջ առաջին անգամ իր ինքնաթիռներով մարդասիրական բեռներ է հասցրել Լեհաստանի օդանավակայաններ՝ Ուկրաինայի դեսպանատների հետ համագործակցությամբ։

Ավիաընկերությունն ավելացրել է չվերթները դեպի Լեհաստան, որտեղ ընտանիքի անդամներն ուղևորվում են՝ սահմանի մոտ ուկրաինացի փախստականների հետ վերամիավորվելու համար:

  • Կիսվել: