շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսները Թուրքիայում կկառուցեն 2-րդ ատոմակայանը

Ռուսները Թուրքիայում կկառուցեն 2-րդ ատոմակայանը

Ռուսական պետական «Росатом» հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչեվը հայտարարել է Թուրքիայում 2-րդ ատոմակայանի կառուցման պլանների մասին, գրում է ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է բացահայտ կերպով նշել, որ որոշում կա Թուրքիայում երկրորդ ատոմակայանի կառուցումը վերապահել իրենց:

«Այս պահին աշխատում ենք դետալների վրա: Ամենայն հավանականությամբ նոր շինհրապարակը ստանալու է «Sinop» անունը»:

Բացի այդ ռուսական հոլդինգի տնօրենը հայտարարել է, որ Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի կառուցման աշխատանքները 90 տոկոսով կատարված են:

Հիշեցնենք, որ «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպության» (NDK) թույլտվությամբ կառուցվում է «Росатом»-ի և թուրքական «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:

 

  • Կիսվել: