շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանյան ВТБ -ն հանում է իր բանկային քարտերի ժամկետային սահմանափակումները

Ռուսաստանյան ВТБ -ն հանում է իր բանկային քարտերի ժամկետային սահմանափակումները

Ռուսաստանյան ВТБ բանկը հայտարարել է, որ որոշում է կայացվել բանկի բոլոր թողարկված քարտերն անսահմանափակ ժամկետով վավեր դարձնելու մասին։

«ВТБ -ի բոլոր քարտերն այժմ անժամկետ կգործեն, դրանք թարմացնելու և վերաթողարկելու կարիք չի լինի»,– ասված է բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Որոշումը վերաբերում է արտասահմանյան վճարային այն համակարգերի քարտերին, որոնք դեռ գործում են Ռուսաստանում։
ВТБ -ն նաև խորհուրդ է տալիս իր հաճախորդներին օգտվել МИР թվային քարտերից, որոնց նկատմամբ վերջին շրջանում բանկը պահանջարկի ռեկորդային աճ է արձանագրել։

Վրաստանի ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ռուսական ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին

ВТБ -ն հյտնում է, որ МИР թվային քարտերն անսահմանափակ գործառնություններ կատարելու հնարավորություն են տալիս, այդ թվում՝ սմարթֆոնով գնւմներ ու վճարումնր կատարելու ինչպես տեղում, այնպես էլ առցանց խանութներում։

  • Կիսվել: