շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ռուսաստանյան նավերը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ մտել են Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգիստ

Ռուսաստանյան նավերը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ մտել են Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգիստ

Ռուսաստանյան նավերի ջոկատը 50 տարվա մեջ առաջին անգամ մտել է Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգիստ, գրում է ТАСС-ը։ 

Չիտագոնգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Աշիկ Իմրանի խոսքով՝ ռուս նավաստիները նավահանգիստ են մտել բացառապես բարեկամական այցով․ «Մեր երկու պետությունների հարաբերություններն այժմ գտնվում են շատ բարձր մակարդակի վրա», - ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը և Բանգլադեշը մտադիր են զարգացնել քաղաքական երկխոսությունը և ընդլայնել երկկողմ շփումները:

  • Կիսվել: