շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանյան հրթիռը ներխուժել է Լեհաստանի օդային տարածք. լեհական բանակի ԳՇ պետ

Ռուսաստանյան հրթիռը ներխուժել է Լեհաստանի օդային տարածք. լեհական բանակի ԳՇ պետ

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ռուսաստանան հրթիռ է ներխուժել Լեհաստանի օդային տարածք։ Մենք ունենք դրա ռադարային, ազգային և դաշնակցային հաստատումը: Այս մասին հայտարարել է լեհական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան, տեղեկացնում է Bild-ը։

Նշվում է, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ռուսաստանյան հրթիռն իսկապես հայտնվել է Լեհաստանի վրա և արձակվել է Ուկրաինայի քաղաքների վրա զանգվածային գրոհի ժամանակ։

՛՛Ուկրաինայի համար ծանր գիշեր էր. Համակցված գրոհ, որի նպատակն էր անօդաչու թռչող սարքերով գերբեռնել նրանց հակաօդային պաշտպանությունը, որին հաջորդել է հրթիռային հարվածը, որն իրականացվել է հիմնականում հեռահար ինքնաթիռների միջոցով: Հրթիռները արձակվել են Կասպից ծովից, մենք հետևել ենք այդ հրթիռների մեծ մասին՛՛,-նշել է Կուկուլան։

Նա նաեւ ասել է, որ այդ հրթիռներից մեկը հատել է Լեհաստանի սահմանը, հետո հեռացել։ ՛՛Ամեն ինչ սա է մատնանշում, թեև մենք դեռ հաստատում ենք՝ տեղում ստուգելով՛՛,-նշել է գեներալը:

  • Կիսվել: