շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային

Ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքներին, վկայում են Ուկրաինայի ԶՈւ հրամանատարության Թելեգրամ-ալիքի հաղորդումները։ Ամբողջ երկրում հայտարարված է օդային տագնապ։

Կիեւում գործի են դրվել ՀՕՊ համակարգերը, քաղաքում հնչել են մի քանի պայթյուններ, տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Հրթիռների բեկորներն ընկել են Դնեպրի շրջանում, նշել են քաղաքի ռազմական վարչությունում։ Երկու մարդ տուժել է, վնասվել են երկու բարձրավոլտ հաղորդալարեր, ջերմամատակարարման մայրուղին, Դնեպրի ձախ ափի սպառողների մի մասը հոսանքազրկվել է, ավելացրել է Կլիչկոն։

Գոլոսեեւյան շրջանում տեղի է ունեցել հրդեհ բազմաբնակարան տանը։ Այրվել են մի քանի մեքենաներ տեխսպասարկման կայանում։

Գրոհի ժամանակ պայթյուններ են լսվել Խարկովում։ Խարկովի մարզի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ գրոհի է ենթարկվել քաղաքի Սլոբոդայի շրջանը, վնասվել է ենթակառուցվածք։ Մարդիկ չեն տուժել։

ՌԴ զորքերը անօդաչուներով եւ հրթիռներով գրոհել են նաեւ Նիկոլայեւը, նշել է մարզի ղեկավար Վիտալի Կիմը։ Վնասվել են մոտ 20 բնակելի տներ, տեղի է ունեցել հրդեհ ստորգետնյա գազատարում։ Վնասվել է նաեւ ենթակառուցվածքային օբյեկտի տարածքը։

Նիկոլայեւի քաղաքապետ Ալեքսանդր Սենկեւիչը նշել է, որ տուժած տները մնացել են անտանիք, գազի ցանցից բացի վնասվել են նաեւ ջրատարները։ Ըստ նրա՝ վիրավորված մարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

Դրոգոբիչ քաղաքում պայթյունների մասին տեղեկացրել է Լվովի մարզի ռազմական վարչության ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։ Հետեւանքների մասին չի տեղեկացվել։

  • Կիսվել: