շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը վերահաստատել է՝ տիեզերքում միջուկային զենք չի տեղակայի

Ռուսաստանը վերահաստատել է՝ տիեզերքում միջուկային զենք չի տեղակայի

Տիեզերքում միջուկային զենքի տեղակայումը նպատակահարմար չէ: Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տիեզերական տարածությունում միջուկային զենքի առկայությունը նպատակահարմար չէ՝ բոլոր տեսանկյուններից։ Այդ միջավայրը հարմար չէ նմանատիպ զենքի տեղակայման համար։ Սա կամայական որոշումների տեղ չի, ամեն ինչ բխում է ռազմական ու ռազմատեխնիկական նպատակահարմարությունից»:

Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, գրել էին, թե Ռուսաստանը մտադիր է տիեզերքում միջուկային զենք տեղակայել, ինչն ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է։   ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այս հրապարակումները որակել էր Սպիտակ տան հերթական հնարք։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել էր․ «Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել և այժմ էլ դեմ է տիեզերքում միջուկային զենքի տեղակայմանը»։

  • Կիսվել: