չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը վերադառնում է Արկտիկա. Պուտին

Ռուսաստանը վերադառնում է Արկտիկա. Պուտին

Ռուսաստանը վերադառնում է Արկտիկա եւ՛ տնտեսական, եւ՛ պաշտպանունակության ապահովման եւ արտակարգ իրավիճակների կանխման տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ այնտեղ կզարգացնեն Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակառուցվածքները։

՛՛Հյուսիսային ծովային  ուղու զարգացումը տեղի կունենա, մենք այնտեղ արդեն սկսել ենք մի քանի խոշոր տնտեսական նախագծեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում՛՛,-հավելել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ապագան ՛՛մեծապես կապված է Արկտիկայի հետ՛՛:

  • Կիսվել: