երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Ռուսաստանը վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված հարյուրից ավելի զինվորականի

Ռուսաստանը վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված հարյուրից ավելի զինվորականի

Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի շրջանում գերեվարված 103 զինվորականի, հայտնել է պաշտպանության նախարարությունը։

«Դրա դիմաց ուկրաինական զինված ուժերի 103 ռազմագերի է տեղափոխվել»,- հավելել են ռազմական գերատեսչությունից։

Նշվում է, որ գերությունից ռուսների վերադարձը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդասիրական միջնորդությամբ։

Այժմ ազատ արձակված զինվորականները Բելառուսում են, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն են ստացել կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Այնուհետեւ նրանց կտեղափոխեն Մոսկվա՝ բուժման եւ վերականգնման նպատակով։

  • Կիսվել: