շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը թույլ չի տա, որ Կենտրոնական Ասիան «Ուկրաինայի» վերածվի․ Լավրով

Ռուսաստանը թույլ չի տա, որ Կենտրոնական Ասիան «Ուկրաինայի» վերածվի․ Լավրով

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Կենտրոնական Ասիան չտուժի «ոչ մաքուր» մտադրություններ ունեցող երկրների գործողություններից, ԲելՏա-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արևմուտքի հետաքրքրությանը Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ և Եվրոպայի հետ համագործակցությունն ընդլայնելու՝ ասիական երկրների ծրագրերին։

«Ոչ ոք չի արգելում գործընկերներ ընտրել, բայց երբ արտատարածաշրջանային երկրները գալիս են ոչ այնքան մաքուր ու անկեղծ մտադրություններով, մենք դրան, իհարկե,  ուշադրություն ենք դարձնում և կանենք ամեն ինչ, որ Կենտրոնական Ասիան չտուժի նրանց այդ ծրագրերից»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է նաև, որ Մոսկվան շահագրգիռ է, որպեսզի Կենտրոնական Ասիան չվերածվի Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքների «պլացդարմի», ինչպես դա ավելի վաղ տեղի է ունեցել Ուկրաինայի դեպքում։

  • Կիսվել: