շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը թուլացնելու Արևմուտքի ռազմավարությունը ձախողված է. Լավրով

Ռուսաստանը թուլացնելու Արևմուտքի ռազմավարությունը ձախողված է. Լավրով

Ռուսաստանը թուլացնելու Արևմուտքի ռազմավարությունը ձախողված է։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելի ուժեղ է դարձել: ՛՛Ռուսաստանն ուժեղացել է՝ չնայած Արևմուտքի կողմից սանձազերծված ՛՛հիբրիդային պատերազմի՛՛-ասել է նա՝ հավելելով, որ այդ պատերազմը սանձազերծվել է ուկրաինական ռեժիմի ձեռքով:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաև հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Ցլադիմիր Զելենսկիի առաջարկած ՛՛խաղաղության բանաձևն՛՛ անիրագործելի է։

 

  • Կիսվել: