հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի: Ինչպես հայտնում է РИА Новости-ին, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք արդեն մանրամասն բացատրել ենք տեղի ունեցողի պատճառները, նպատակները, որոնք մենք այս առումով հետապնդում ենք»,- ասել է Լավրովը` Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։

Նա հավելել է, որ այսօր ինքը և իր բրազիլացի գործընկերը խոսում էին «այն համատեքստի մասին, որը պետք է նկատի ունենալ՝ լուծելու նման խնդիրները ոչ թե պահի, այլ երկարաժամկետ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք առաջին հերթին պետք է հիմնված լինեն բազմակողմանիության և առանց բացառության բոլոր պետությունների՝ անվտանգության ոլորտում շահերի նկատառման սկզբունքների վրա»։

  • Կիսվել: