հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանը սեփական կամքով է լքում Եվրախորհուրդը. ՌԴ-ում կչեղարկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

Ռուսաստանը սեփական կամքով է լքում Եվրախորհուրդը. ՌԴ-ում կչեղարկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին նամակը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ հավելելով, որ Ռուսաստանը սեփական կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Դա կշռադատված և մտածված որոշում է», - ասել է Տոլստոյը:
 
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին էլ իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը կչեղարկի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Բայց նաև հավելել է, որ չնայած դրան՝ ռուսաստանցիների բոլոր իրավունքները երաշխավորված կլինեն անպայմանորեն:

  • Կիսվել: