Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի խաղաղ կարգավորման երկրորդ գագաթնաժողովին. Զելենսկի
Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի խաղաղ կարգավորման երկրորդ գագաթնաժողովին, քանի որ աշխարհի երկրների մեծ մասը կողմ է դրան։ Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ Ռուսաստանը հրավիրված չի եղել Շվեյցարիայում կայացած խաղաղության առաջին համաշխարհային գագաթնաժողովին։ Կրեմլի պաշտոնյաները հայտարարել են, որ միջոցառումը չի կարող խաղաղության հանգեցնել, քանի որ մասնակիցները չեն քննարկում ռուսական պահանջները:
Ուկրաինան գագաթնաժողովում առաջարկել է իր խաղաղության ծրագիրը, որը, ի թիվս այլ բաների, ներառում է ՛՛ռուսական զորքերի դուրսբերում բոլոր օկուպացված տարածքներից, պատերազմական հանցագործներին պատժելու և հատուցումների վճարում՛՛։
Ռուսաստանի ղեկավարներն իրենց հերթին հասկացրել են, որ մարտերը չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան դուրս չի բերել զորքերը այն շրջաններից, որոնք Կրեմլն իրենն է համարում: