շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ՛՛պերսոնա նոն գրատա՛՛ է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների՝ ի պատասխան Եվրամիությունում մշտական ներկայացուցչությունից իր աշխատակիցների հեռացմանը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են ՛՛պերսոնա նոն գրատա՛՛ և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը՛՛:

  • Կիսվել: