ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների

Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիությունում մշտական ներկայացուցչությունից իր աշխատակիցների հեռացմանը, «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Ria.ru-ն։

«Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: