ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ռուսաստանը պատժամիջոցների տակ ապրելու այնպիսի փորձ ունի, որ ինքը և իր գործընկերները իրենց լավ կզգան․ Լավրով

Ռուսաստանը պատժամիջոցների տակ ապրելու այնպիսի փորձ ունի, որ ինքը և իր գործընկերները իրենց լավ կզգան․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցների տակ ապրելու փորձ ունի, ընդորում այնպիսի փորձ, որ ինքը և իր գործընկերները իրենց լավ զգան։

Այս մասին նա ասել է իր հնդիկ գործընկեր Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը և մի շարք այլ պետություններ առնվազն 10 տարի գտնվում են Արևմուտքի ինտենսիվ պատժամիջոցների տակ։

«Հետևաբար, մենք արդեն փորձ ունենք, թե ինչպես ապրել այս պայմաններում և ապրել այնպես, որ մենք լավ զգանք, և մեր գործընկերները լավ զգան։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ՝ այդպես էլ կլինի»,- ասել է Լավրովը։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
 
 

  • Կիսվել: