չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ». Պեսկով

«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ». Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, դրա հետ մեկտեղ փոխվում են իրավիճակն ու պայմանները, սակայն հատուկ ռազմական գործողության նպատակների սկզբունքը պահպանվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը, բնականաբար, պահպանում է բանակցելու իր պատրաստակամությունը։ Բայց երբ իրավիճակը փոխվում է, փոխվում են նաև պայմանները: Այդ մասին մենք բազմիցս ասել ենք։ Բայց ընդհանուր առմամբ սկզբունքը պահպանվում է նույնը, այն է` հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները։ Սակայն տվյալ դեպքում նաև բանակցություններում (Պուտին և Էրդողան – խմբ.) ասվել է, որ բանակցային գծից ամբողջությամբ հեռացել է ուկրաինական կողմը, ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», – ասել Է Պեսկովը լրագրողներին։

  • Կիսվել: