Ռուսաստանը պատրաստ է աշխատել եվրոպացիների հետ՝ նավթի և գազի մատակարարման հարցում. Պուտին
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նավթի արդյունահանումը, որը կապված է Հորմուզի նեղուցի հետ, կարող է ամբողջությամբ կանգ առնել արդեն առաջիկա ամսվա ընթացքում»:
Պուտինը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
«Էներգառեսուրսների ներկայիս բարձր գները ժամանակավոր բնույթ են կրում, և Ռուսաստանը դա հասկանում է»,-ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել նաև եվրոպացիների հետ նավթի և գազի մատակարարման հարցում, սակայն նրանք պետք է ազդարարեն պատրաստակամության մասին։
Տեսանյութը՝ այստեղ:


