Ռուսաստանը փակել է Կերչի լաստանավային անցումը՝ «Կավկազ» նավահանգստի գնդակոծումից հետո
Կերչի նեղուցի «Կովկաս» նավահանգստի երկաթուղային լաստանավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքների վերացման ժամանակահատվածում Կերչի լաստանավային անցումը ժամանակավորապես չի գործի, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը՝ վկայակոչելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը, տեղեկացնում է Ведомости-ն:
Նշվում է, որ բեռնատար ավտոմեքենաներին առաջարկվում է օգտվել Ղրիմ տանող այլընտրանքային ցամաքային ճանապարհից:
Ներկայում նավահանգստում շարունակվում են աշխատանքները՝ ուկրաինական հարվածի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Ծովային փրկարար ծառայությունները վերացնում են նավթի արտահոսքը։ Նավահանգստում հատուկ ռեժիմ է մտցվել: