շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանը նպաստում է ուկրաինացի երեխաների վերադարձին ընտանիքներ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը նպաստում է ուկրաինացի երեխաների վերադարձին ընտանիքներ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ոչ միայն չի խոչընդոտում, այլև աջակցում է ուկրաինացի երեխաների վերամիավորմանը հարազատների հետ։ Նրա խոսքով՝ խոսքը «հերթական սադրանքի» մասին է, որը փորձում է ուշադրություն սևեռել «ոչ իրական» պատմության վրա՝ իբր երեխաների ապօրինի տեղափոխման վերաբերյալ։

Զախարովան ընդգծել է, որ Կիևին պատասխան է տրվել դեռ հուլիսի 23-ին Ստամբուլում կայացած երրորդ հանդիպման ժամանակ։ Ներկայացված 339 երեխաների ցուցակի շուրջ 30%-ի տվյալները, նրա խոսքով, չեն հաստատվել, քանի որ մի մասը երբեք չի եղել Ռուսաստանում, արդեն վերադարձել է ընտանիք կամ դարձել է չափահաս։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանում գտնվող երեխաները գտնվում են անվտանգ պայմաններում և պետական վերահսկողության տակ, իսկ շատերի կյանք, ըստ նրա, հնարավոր է եղել փրկել միայն մարտական գոտուց տեղափոխելու շնորհիվ։

  • Կիսվել: