հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանը միշտ ասել է, որ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պուտին

Ռուսաստանը միշտ ասել է, որ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պուտին

Ռուսաստանը միշտ ասել է, որ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք միշտ ասել ենք, որ բաց ենք Ուկրաինայի հետ բանակցությունների համար: Մենք նույնիսկ Ստամբուլում ձեռք բերեցինք որոշակի պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները փաստացի գրեթե նախաստորագրվեցին։ Հենց  զորքերը դուրս բերվեցին Կիեւից, Կիեւի իշխանությունների մոտ անհետացավ բանակցելու ցանկությունը։ Եթե հասունանան, ապա, խնդրեմ, բոլոր շահագրգիռ կողմերից կպահանջվեն միջնորդական ջանքեր»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ Կիեւը որոշում է ընդունել, որով արգելում է բանակցությունները Ռուսաստանի հետ։

«Հնդկաստանն ու Չինաստանը միշտ խոսում են երկխոսություն հաստատելու, ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։ Մենք գիտենք նրանց դիրքորոշումը, նրանք մեր մտերիմ դաշնակիցներն են, գործընկերները, հարգում ենք նրանց դիրքորոշումը, բայց գիտենք նաեւ Կիեւի դիրքորոշումը։ Անընդհատ ասում են, որ բանակցություններ են ուզում, բայց պաշտոնական որոշում կայացրեցին, որն արգելում է այդ բանակցությունները։ Այդ դեպքում ինչի՞ մասին կարող ենք խոսել»,-ասել է Պուտինը։  

  • Կիսվել: