Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայի հարցով
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայի հարցով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
Նշենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա։
Սիրիայում թուրքամետ հակակառավարական ուժերի խոշոր հարձակումը սկսվել է նոյեմբերի վերջին։ Նրանք հաշված օրերի ընթացքում իրենց վերահսկողության տակ վերցրեցին երկրի խոշոր քաղաքները, իսկ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մտան Դամասկոս։