հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանը կտրականապես հերքում է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման մեղադրանքները․ Պեսկով

Ռուսաստանը կտրականապես հերքում է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման մեղադրանքները․ Պեսկով

Ռուսաստանը կտրականապես հերքում է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետ կապված մեղադրանքները․ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են Ուկրաինայի իշխանությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՀԷԿ-ի պայթեցումն ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիա է։

«Այդ դիվերսիան, ըստ ամենայնի, կապված է ուկրաինական զորքերի հարձակման ընթացքում հաջողության բացակայության հետ։ Ուկրաինայի զինված ուժերը չեն հասնում իրենց նպատակներին։ Այդ հարձակողական գործողությունները խեղդվում են», - նշել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ այս արտակարգ պատահարը կարող է հանգեցնել մարզի տասնյակ հազարավոր բնակիչների համար շատ լուրջ հետևանքների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների։

Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից զեկուցումներ է ստանում այն մասին, թե ինչ է կատարվում «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի շուրջ։

  • Կիսվել: