ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի գլխավոր հյուպատոսությունը

Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի գլխավոր հյուպատոսությունը

Շվեդիայի դեսպան Մալենա Մարդն այսօր կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսման պատասխան միջոցների մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը:

Դիվանագետին հաղորդել են, որ Ստոկհոլմի առճակատման քաղաքականության պատճառով Մոսկվան որոշել է սեպտեմբերի 1-ից դադարեցնել Գյոթեբորգում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքը։

«Միաժամանակ Շվեդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարին տեղեկացրել են 2023 թ. սեպտեմբերի 1-ից ռուսական կողմից Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը հետ կանչելու մասին», - նշել են գերատեսչությունում։

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտ թշնամական քայլ է որակել Ստոկհոլմի կողմից 2023 թ. ապրիլի 25-ին Շվեդիայում Ռուսաստանի արտասահմանյան ներկայացուցչությունների հինգ աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելը։

«Շվեդական իշխանությունների այս գործողություններն է՛լ ավելի են խորացրել իրավիճակը երկկողմ հարաբերություններում, որոնք հասել են աննախադեպ ցածր մակարդակի, այդ թվում՝ Շվեդիայում շարունակվող ռուսաֆոբ արշավի արդյունքում», - ընդգծել են նախարարությունում։

 

  • Կիսվել: