շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել Լեհաստանի դեմ միայն Վարշավայի հարձակման դեպքում. Պուտին

Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել Լեհաստանի դեմ միայն Վարշավայի հարձակման դեպքում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացառել է Մոսկվայի հարձակումը Լեհաստանի վրա: ՌԴ նախագահը դա հնարավոր է համարել միայն Վարշավայի հարձակումը հետ մղելու անհրաժեշտության դեպքում։ Այդ մասին Պուտինն ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է թղթակցի սոցցանցային էջերում և Կրեմլի կայքում։

«Միայն մեկ դեպքում՝ եթե Լեհաստանից հարձակում լինի Ռուսաստանի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք շահեր չունենք ոչ Լեհաստանում, ոչ Լատվիայում, ոչ մի տեղ։ Դա մեզ ինչո՞ւ է պետք»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վարշավայի ագրեսիվ քաղաքականությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում և Մինսկում։

  • Կիսվել: