չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Ռուսաստանը կարող է նոր դեսպան ունենալ Թուրքիայում

Ռուսաստանը կարող է նոր դեսպան ունենալ Թուրքիայում

Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր  դեսպանը կփոխվի։ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավար կդառնա ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

Էրմենիհաբերի  փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով երեք աղբյուրի։

Նա կփոխարինի Ալեքսեյ Երխովին, որը դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում է 2017 թվականից։

Վերշինինը 70 տարեկան է, ավարտել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության ՄԳԻՄՕ-ն և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ​​ակադեմիան։ Դիվանագիտական ​​ծառայությունը սկսել է 1976 թվականին։

Դեսպանի փոփոխության հարցին անդրադարձել է ՌԴ-ի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան, ոՙչ հաստատելով, ոՙչ էլ հերքելով տեղեկատվությունը: 

  • Կիսվել: