կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանը կարող է միջուկային հարված հասցնել միայն որպես պատասխան. Վոլոդին

Ռուսաստանը կարող է միջուկային հարված հասցնել միայն որպես պատասխան. Վոլոդին

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը համեմատել է, թե ինչ են ենթադրում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դոկտրինները միջուկային հարվածի հնարավորության վերաբերյալ:

"Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, դուք գիտեք, որ մեզ մոտ դա նշված է միայն որպես հարվածին պատասխանելու հնարավորություն",- հայտարարել Է խոսնակը KP.RU-ի հետ զրույցում: ՛՛Այսինքն՝ դա հնարավոր է "միայն պաշտպանության շրջանակներում", - նշել է նա ։

Իսկ ԱՄՆ-ից, նրա գնահատմամբ, "ամեն ինչ կարելի է սպասել"։ "Նրանք գրավեցին և ռմբակոծեցին խաղաղ քաղաքներ՝ Հիրոսիմա և Նագասակի: Օգոստոսին 6-ին և 9-ին կլինի հերթական տարեդարձը։ Նրանցից կարելի է դա սպասել՛՛, - կարծում է Վոլոդինը և հավելում,- ՛՛որովհետև նրանց մոտ դա հայեցակարգում դրված է՝ կանխարգելիչ հարվածի իրավունք" ։

Պետդումայի խոսնակը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա իրեն անվտանգ զգալ, քանի դեռ որոշում չի կայացվել Ուկրաինայի արտադաշինքային եւ ոչ միջուկային կարգավիճակի մասին:

Նշենք, որ Ռուսաստանում գործում են "միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները", որոնց համաձայն՝ երկիրը կարող է միջուկային զենք կիրառել՝ ի պատասխան նրա կամ նրա դաշնակիցների վրա հարձակման, եթե այդ հարձակումը կատարվել է միջուկային զենքի կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի օգտագործմամբ, կամ՝ սովորական զենքով ագրեսիայի դեպքում, եթե "սպառնալիքի տակ է դրված պետության գոյությունը":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: