կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակում սկսել Ուկրաինայի դեմ. Սպիտակ տուն

Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակում սկսել Ուկրաինայի դեմ. Սպիտակ տուն

Ռուսաստանն ամեն պահի պատրաստ է հարձակվել Ուկրաինայի վրա, ինչպես կարծում են ԱՄՆ իշխանությունները:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Նախագահ Պուտինն այս ճգնաժամն ստեղծել է հարյուր հազար ռուս զինվորականի հավաքելով Ուկրաինայի սահմանի երկարությամբ, ներառյալ ռուսական զորքերի՝ վերջերս տեղի ունեցած տեղափոխումը Բելառուս՝ Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ հավելյալ զորավարժություններ իրականացնելու համար»,- ասել է նա:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը պետք է որոշի՝ կբախվի արդյոք իր քայլերի տնտեսական հետևանքներին, թե կընտրի իրավիճակի դիվանագիտական կարգավորման եղանակը:

Փսակին հայտնել է նաև, որ Վաշինգտոնը տեղեկություն ունի, որը մատնանշում է, որ ռուսական իշխանությունները հունվարի սկզբին Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների տարհանման էին պատրաստվում:

  • Կիսվել: