շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանը կարող է արգելել ադրբեջանական ապրանքների ներմուծումը․ Պետդումայի պատգամավոր

Ռուսաստանը կարող է արգելել ադրբեջանական ապրանքների ներմուծումը․ Պետդումայի պատգամավոր

Ռուսաստանը կարող է արգելել ադրբեջանական ապրանքների ներմուծումը՝ ի պատասխան Բաքվի՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ուղարկելու որոշման: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլևը։

«Եթե Ռուսաստանում ադրբեջանական ապրանքներ չլինեն, ապա մեզ մոտ դրանից ոչինչ չի փոխվի, իսկ ահա նրանց մոտ շատ բան կփոխվի», - ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի նման խոշոր հարևանի հետ հարաբերությունները փչացնելը խելամիտ չէ:

 

Գուրուլևը նշել է՝ հատուկ ռազմական գործողությունը կարող է տարածվել ՌԴ ողջ սահմանով։ 

  • Կիսվել: