շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն Դոնբասում իրավիճակի շուտափույթ լուծման. Զախարովա

Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն Դոնբասում իրավիճակի շուտափույթ լուծման. Զախարովա

ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն Դոնբասում իրավիճակի շուտափույթ լուծման, խաղաղության հաստատման։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հինգշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Այդ բանակցությունները հիմա ընթանում են։ Երբ ես ասում եմ «հիմա», նկատի եմ ունենում ոչ թե այս պահը, այլ սկզբունքորեն, ընդհանուր առմամբ, որ դրանք մեկնարկել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ։ Մենք հույս ունենք, որ դրանք կհանգեցնեն այս իրավիճակի արագ ավարտին, Դոնբասում խաղաղության հաստատմանը, Ուկրաինայի ողջ ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի վերադարձին»,- ասել է Զախարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: