շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը հանել է թռիչքների սահմանափակումները ևս 52 երկրի հետ

Ռուսաստանը հանել է թռիչքների սահմանափակումները ևս 52 երկրի հետ

Ռուսաստանը հանում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված թռիչքների սահմանափակումները 52 երկրի հետ: Այս մասին կառավարության որոշումն ապրիլի սկզբին հայտնել էր վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնել են, որ պարբերական ու չարթերային ավիահաղորդակցությունը կվերականգնվի Ալժիրի, Արգենտինայի, Աֆղանստանի, Բահրեյնի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բոթսվանայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Վիետնամի, Հոնկոնգի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Իսրայելի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Իրաքի, Քենիայի, Չինաստանի, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության, Կոստա Ռիկայի, Քուվեյթի, Լիբանանի, Լեսոտոյի, Մավրիկիոսի, ՄԱդագասկարի, Մալայզիայի, Մալդիվների, Մարոկկոյի, Մոզամբիկի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Մյանմայի, Նամիբիայի, Օմանի, Պակիստանի, Պերուի, Սաուդյան Արաբիայի, Սեյշելների, Սերբիայի, Սիրիայի, Թայլանդի, Տանզանիայի, Թունիսի, Թուրքիայի, Ուրուգվայի, Ֆիջիի, Ֆիլիպինների, Շրի Լանկայի, Եթովպիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության ու Ճամայկայի հետ:
 
Մարտի սկզբին ռուսական կողմը հանել էր կորոնավիրուսով պայմանավորված թռիչքների սահմանափակումները Հայաստանի հետ:

  • Կիսվել: