ուրբաթ, մարտ 31
31 / 3 / 2023
Ռուսաստանը հացահատիկային գործարքը երկարացնում է ոչ թե 120, այլ 60 օրով. Զախարովա

Ռուսաստանը հացահատիկային գործարքը երկարացնում է ոչ թե 120, այլ 60 օրով. Զախարովա

Ռուսաստանն իր համաձայնությունը տվել է հացահատիկային գործարքը ոչ թե 120, այլ 60 օրով երկարացնելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

՛՛Հացահատիկային գործարքի մասին կողմերից հաղորդումներ ենք տեսնում այն մասին, որ այն երկարացվել է 120 օրով։ Մենք` և՛ ԱԳՆ–ն, և՛ ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչները, բազմիցս հայտարարել ենք, որ ռուսական կողմը գործարքի բոլոր կողմերին ծանուցել է այն մասին, որ երկարացնում է այն 60 օրով՛՛,-նշել է նա

  • Կիսվել: