ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, փոխարենը 90 ռազմագերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

«2024 թվականի հունիսի 25–ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 90 ռազմագերի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

 

  • Կիսվել: