Ռուսաստանը և Չինաստանը կարևորում են իրենց հարաբերությունները․ Պեսկով
Ռուսաստանին և Չինաստանին կապում են հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերություններ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցից առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Եթե խոսենք Չինաստանի հետ մեր հարաբերությունների մասին, ապա դրանք հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերություններ են, և մենք գնահատում ենք այդ հարաբերությունները», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես հայտարարել է Պեսկովը, Պուտինի այցը Չինաստան կսկսվի կիրակի՝ օգոստոսի 31-ին:


