չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան բաց օվկիանոսում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ռուսաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան բաց օվկիանոսում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

«Մոզի-2» ռազմածովային զորավարժություններին մասնակցող նավերը, որոնք պատկանում են Հարավային Աֆրիկային, Ռուսաստանին ու Չինաստանին, այսօր դուրս են եկել բաց օվկիանոս՝ դրանով իսկ ազդարարելով համատեղ զորավարժությունների ակտիվ փուլի մեկնարկը, հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Նավերի անձնակազմերն այժմ իրականացնում են  փետրվարի 17-ին սկսված զորավարժությունների նախապատրաստական ​​փուլում մշակված գործողությունները՝ հրետանային գրոհներ, պայմանական հակառակորդի օդային գրոհների հետմղում, հակաահաբեկչական գործողություններ, մարտավարական մանևրումներ և այլն, մանրամասնել են ՀԱՀ ՊՆ-ից։

Զորավարժությունների ակտիվ փուլը կավարտվի փետրվարի 27-ին։

Զորավարժությունների անցկացման վայրն է Դուրբան նավահանգստային քաղաքի և Ռիչարդս-Բեյ ծովոծոցի միջև ընկած ջրային տարածքը։

  • Կիսվել: