ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայանալիք բանակցություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք կլինեն երկկողմ շփումներ ուկրաինացիների և ամերիկացիների միջև»:

Ըստ Պեսկովի՝ Մոսկվան հույս ունի մոտ ապագայում վերսկսել բանակցությունների եռակողմ ձևաչափը, իսկ բանակցությունների դադարը համարում է «ժամանակավոր»:

Նա նաև հավելել է, որ «էներգետիկ հրադադարի» հասնելու համար Կիևը պետք է անվերապահորեն դադարեցնի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, ինչպես նաև՝ «մյուս երկրներին ուղղված էներգետիկ շանտաժը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել վերադառնալ եռակողմ բանակցություններին, որոնք անորոշ ժամանակով հետաձգվել էին Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։

  • Կիսվել: