կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը չի կարող բարեխիղճ միջնորդ լինել Հարավային Կովկասում. Ջիմ Կոստա

Ռուսաստանը չի կարող բարեխիղճ միջնորդ լինել Հարավային Կովկասում. Ջիմ Կոստա

Աշխարհը կրակի մեջ է, 20 ամիս առաջ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, 6 շաբաթ առաջ ՀԱՄԱՍ-ը դաժան հարձակում իրականացրեց Իսրայելի դեմ եւ սպանեց 1400 իսրայելցիների, ինչը հակամարտության սկիզբ դարձավ: Եվ այս ամենի արանքում 100 հազարից ավելի հայեր կորցնում են իրենց պատմական հայրենիքը: Դա շատ է բարդացնում խաղաղությունը Կովկասում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն եւ եվրոպական դաշնակիցները պետք է միավորվեն եւ մշակեն ռազմավարական ծրագիր՝  փորձելով ստիպել երկրներին նստել բանակցությունների սեղանի շուրջ, խուսափել հակամարտություններից եւ պարտավորվել խաղաղ միջոցներով լուծել իրենց տարաձայնությունները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում Ռուսաստանի դերին եւ ազդեցությանը, եւ հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է բարեխիղճ միջնորդ լինել, Կոստան պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում: Կորցրել եմ հավատս Ռուսաստանի նկատմամբ: Ներխուժելով Ուկրաինա, Ռուսաստանը խախտել է նախկինում ստորագրած պայմանագրերը: Ռուսաստանն ի ցույց է դնում բարու եւ չարի տարբերությունը: Պուտինը չարիք է, նրանք Ուկրաինայից առեւանգել են մոտ 30 հազար անմեղ երեխաների: Ուկրինայում ռմբակոծել են դպրոցներ, մանկապարտեզներ, քաղաքացիական բնակչությանը: Պուտինը ռազմական հանցագործ է, նրան չպետք է վստահել: Ռուսաստանը նվազող ազդեցությամբ տերություն է, որը ցանկանում է սասանել ժողովրդավարական երկրների դաշինքները եւ ԱՄՆ-ի ազդեցությունը աշխարհում:

Պուտինն իրեն պատկերացնում է որպես Պետրոս Առաջին,  իբր վերածնվում է հին կայսերական Ռուսաստանը: Նա մի քանի անգամ պնդել էթ, որ 20-րդ դարի մեծագույն աղետը ԽՍՀՄ փլուզումն էր եւ հիմա փորձում է հետ նվաճել կորցրածըւ: Օրինակ, Ուկրաինան, Կովկասը, Հայաստանի նման երկրները, որոնք նայում են դեպի Արեւմուտք: ԱՅսօր սա է Պուտինը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: