շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ակտիվ աշխատում ենք Արցախի ազատությունն ու բարեկեցությունն այս դժվարին ժամանակներում ապահովելու համար. Ջիմ Կոստա

Ակտիվ աշխատում ենք Արցախի ազատությունն ու բարեկեցությունն այս դժվարին ժամանակներում ապահովելու համար. Ջիմ Կոստա

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան միացել է Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակը նշող՝ Կալիֆոռնիայի և ամբողջ աշխարհի հայությանը: Նա մասնավորապես հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է լույս սփռել արցախցիների ձեռքբերումների վրա:

«Ինչպես տեսնում ենք ամերիկյան փորձից, ազատության ուղին երբեք հեշտ չի լինում: Երեք տասնամյակ անց Արցախն ու ժողովուրդը մեծ քայլի են դիմել: Այստեղ՝ Ամերիկայում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի Սան Խոակին շրջանում՝ Վիլյամ Սարոյանի երկրում, շատ ամերիկահայեր մեծ ներդրում են ունեցել մեր ժողովրդավարության կենսունակության և հզորության գործում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես և իմ գործընկերները ակտիվ աշխատում ենք ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ազատությունն ու բարեկեցությունն այս դժվարին ժամանակներում ապահովելու համար»,- հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը, գրում է 1lurer.am-ը։

  • Կիսվել: