հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ։ Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց մշտական աջակցության և հայկական հարցերը Կոնգրեսի ուշադրությանը հասցնելու ուղղությամբ իրականացված ջանքերի համար:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը և համավարակի հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները: Այս առնչությամբ կոնգրեսականն իր պատրաստակամությունը հայտնեց քայլեր ձեռնարկել ԱՄՆ կողմից Հայաստանին առավել մեծ օժանդակություն հատկացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: