չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը Բայդենի և ԱՄՆ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Ռուսաստանը Բայդենի և ԱՄՆ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Ի պատասխան Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից իր նկատմամբ աննախադեպ պատժամիջոցների և սահմանափակումների՝ Ռուսաստանի Դաշնությունն անհատական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցները տարածվում են նաև ԱՄՆ ՊՆ Լլոյդ Օսթինի, Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների և հայտնի ամերիկյան գործիչների նկատմամբ։

«Ի պատասխան մի շարք աննախադեպ պատժամիջոցների, որոնցով, ի թիվս այլ սահմանափակումների, արգելվում է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը ԱՄՆ, այս տարվա մարտի 15-ից, փոխադարձության սկզբունքով, ռուսական «ստոպ-ցուցակում» են հայտնվել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և ամերիկյան նշանավոր գործիչներ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների ցանկում են նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամս Բերնսը, Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջենիֆեր Փսակին, ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենը, ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, այլ գործիչներ։

 

  • Կիսվել: